ՀՀ ԱՎԾ – ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,1%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ. հունվար-հուլիսին, ընթացիկ գներով, բոլոր համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցում ընդգրկված 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված հարցաթերթերի տվյալներով, կազմել է 190.9 մլրդ.դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 2.1 %-ով (համադրելի գներով):
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հուլիս ամսվա ընթացքում հունիս ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 58.7%-ով: 2009թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում բուսաբուծության համախառն արտադրանքը ընթացիկ գներով կազմել է 82759.7 մլն դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 0,5 %-ով: Հաշվետու ամիսների ընթացքում անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 108117.0 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 4%-ով: