ԿԲԱՐԵԼԱՎՎԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՀ կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գտնվող բնակելի բազմաբնակարան շենքով վճարել ընկերության տեղաբաշխած` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և նշված գույքը նվիրաբերել Մեծամորի քաղաքային համայնքին` պայմանով, որ վերջինս գույքը որպես բնակելի ֆոնդ իր հերթին նվիրատվությամբ տրամադրի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին։ Նրանցից 50-ը կապահովվի բնակելի տարածքով։