Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 67.58-0.22 WTI - 62.76-0.21
COMEX:  GOLD - 4990.00-0.64 SILVER - 75.35-3.21
COMEX:  PLATINUM - 2045.60-1.52
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.34+0.43 EUR/GBP - 1.1862-0.03
FOREX:  EUR/USD - 1.1862-0.03 GBP/USD - 1.3642-0.04
STOCKS RUS:  RTSI - 1132.99+0.38
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.10 NASDAQ - 22546.67-0.22
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 56806.41-0.24 TOPIX - 3787.38-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.52 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10446.35+0.42 CAC40 - 8311.74-0.35
STOCKS EUR:  DAX - 24914.88+0.25
16/02/2026  CBA:  USD - 377.67+0.73 GBP - 515.52+2.24
16/02/2026  CBA:  EURO - 448.14+1.24
16/02/2026  CBA:  GOLD - 60651-466 SILVER - 939.21-72.89
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2011Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12/03/2011 21:57
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2011Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո մասնակիցներին է ներկայացվել հոգաբարձումների խորհրդի նոր անդամ Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարն է:

Վարչապետ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին` նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով, ինչը բավական հուսադրող է.«Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսևորում, համենայն դեպս, կարևոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ: Առևտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ: Առևտրաշրջանառությունը բնութագրվում է նրանով, որ ունենք 2.3 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում, կարևոր է, որ արտահանումը շարունակում է բավական բարձր տեմպերով աճել. նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել 20 տոկոսով, միջին ամսեկան աշխատավարձն է աճել 4.5 տոկոսով: Այն Հայաստանի Հանրապետությունում կազմել է 105 հազար դրամ, ընդ որում` պետական հատվածում այն կազմում է 82 հազար դրամ, մասնավոր հատվածում` 131 հազար դրամ»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսության այլ ոլորտներում նկատվող միտումներին՝ մասնավորապես նշելով.«Լեռնահանքային արդյունաբերությունում դեռևս շարունակում ենք արձանագրել աճի բարձր տեմպեր, որոնք պայմանավորված են ոչ միայն միջազգային գների բարձրացմամբ, այլ նաև նրանով, որ 2009-2010թթ. բավական ներդրումներ են արվել լեռնահանքային արդյունաբերությունում. նոր ձեռնարկություններ են բացվել, և ներդրումներն այս ոլորտում շարունակվում են: Սննդարդյունաբերությունում ունենք 8.9 տոկոսանոց աճ, խմիչքի բնագավառում` 11.6, դեղագործության ոլորտում` 34.8 տոկոս: Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հզորություններ են հանձնվում շահագործման, մետալուրգիայում 25 տոկոսանոց աճ ունենք»:

Որպես 2011թ. գերակա խնդիրներ` Տիգրան Սարգսյանը խոսել է բարձր գնաճի զսպման և գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին. «2011թ. համար մենք երկու էական պրոբլեմ ենք ֆիքսում. բարձր գնաճը, որը մինչև տարեվերջ փորձենք կրճատել երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչև 6 տոկոս, և կարևորագույն գյուղատնտեսության ոլորտը: Մենք մեծածավալ նոր ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսությունում և ակնկալում ենք առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաև գնաճի զսպմանը, որովհետև այս 12 տոկոսանոց գնաճը նաև էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ. գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց անկում: Մի քանի ծրագրեր ենք գյուղատնտեսությունում ներդնում, որոնք նույնպես պետք է խթանեն այդ աճը: Առաջին հերթին, դրանք IFAD-ի, FREDA-ի ծրագրերն են, որ իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Համաշխարհային բանկի հետ սկսում ենք մի նոր ծրագիր, որի նպատակն է 55 համայնքներում կառավարման նոր սխեմաների, արոտավայրերի բացահայտման, անասնագլխաքանակով օգնության, սառնարանային տնտեսությունների կազմակերպման, գյուղտեխնիկայի սուբսիդավորման միջոցով խթանել նաև կոոպերացիոն շարժումը: Գյուղատնտեսությունում փորձելու ենք պետական օժանդակությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի 2011թ. առնվազն 10 տոկոսանոց աճ ունենանք»: Վարչապետն իրատեսական է համարել նաև արդյունաբերության ոլորտում 10 տոկոս աճի ապահովումը` ընդգծելով, որ այդ նպատակով 2009-2010թթ. շուրջ 14 բիզնես ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը, որոնց շրջանակում կատարվելիք մասնավոր ներդրումների ծավալը կկազմի 80 մլրդ դրամ:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին. «Հարկային և մաքսային վարչարարությունը մեր ամենաֆունդամենտալ խնդիրն է: Եթե մենք կարողանանք 2011թ. հարկային և մաքսային վարչարարությունն էապես բարելավել, ապա նաև Doing business-ն էապես կբարելավի: 2011թ. հունվարից ուժի մեջ է մտել էլեկտրոնային հաշվետվությունների նոր համակարգը, և խոշոր բիզնեսն արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվություններից, ինչը նվազեցնում է ֆիզիկական շփումը հարկային աշխատողների հետ: Մյուս կողմից, այն հարկատուները, որոնք էլեկտրոնային հաշվետվություններ են վարում, կարող են այլևս չվարել հաշվառման մատյանների գրքեր, ինչը նաև նվազեցնում է ֆիզիկական շփումը և տեղում ստուգումների հնարավորությունը հարկային և մաքսային ծառայողների համար, ինչը, բնականաբար, ստեղծում է նոր միջավայր: Դեռևս նոր ենք այս համակարգը ներդրել, բայց հույս ունենք, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից այն լայնածավալ կիրառում կստանա»:Մաքսային վարչարարության բարելավման համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է կանաչ լույսի հայեցակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:

Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքեր փոխանակելուց հետո խորհրդի անդամները քննարկել են հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպության 2011թ. գործունեության ռազմավարությունը, բյուջեն և գործողությունների ծրագիրը: Հիմնադրամի ընթացիկ տարվա նախագծերի համատեքստում նիստի մասնակիցներն անդրադարձել են զբոսաշրջության և միջուկային բժշկության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին: Քննարկվել ու հստակեցվել է հիմնադրամի` 2011թ. մեկնարկելիք բարձրագույն կրթության ծրագրի հայեցակարգը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացվել Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագիրը, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր:

AMP
16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
60651
-466
Արծաթ
939.21
-72.89