
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՍՈՒՄՆԵՐԸ
Երեկ` հունվարի 18-ին, ՀՀ կառավարությունում շարունակվել են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները:
Իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, Պետական գույքի կառավարման վարչության պետը և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն զեկուցել են հաշվետու տարում կատարված աշխատանքների ու տրված հանձնարարականների կատարողականների մասին:
Անդրադառնալով 2010թ. գործունեության հիմնական թերացումներին ու բացթողումներին` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: