Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
24/03/2011 17:15
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` մարտի 24-ին, ավարտվեցին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ կազմակերպած “Էլեկտրոնային հաղորդակցության ուսուցման համապարփակ ծրագրի” վեց ամսյա դասընթացները: Ուսուցման ընթացքում, որը իրականացվել է ութ առանձին փուլերով, հեռահաղորդակցության բնագավառի կարգավորման մեծ փորձ ունեցող եվրոպական և հյուսիս-ամերիկյան փորձագետների կողմից ներկայացվել է այլ երկրների հեռահաղորդակցության բնագավառի արդի խնդիրների կարգավորման փորձը, դասընթացների մասնակիցների հետ համատեղ քննարկվել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ընթացող իրադարձությունները և զարգացման միտումները, ինչպես ներկայացվել են քննարկվող խնդիրների լուծման համար այլ երկրների կիրառված օրինակները:

Դասընթացներին վերապատրաստվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ՀՀ հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող ընկերությունների` շուրջ 50 մասնագետներ:

Այսօր, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դահլիճում, դասընթացներին մասնակցած մասնագետներին, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն պարոն Վ.Ռազլոգի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանի կողմից հանձնվել են “Էլեկտրոնային հաղորդակցության ուսուցման համապարփակ ծրագրի” ավարտական հավաստագրերը:

AMP
03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14