ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ 35.3%-Ն ՈՒՂՂՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ
2011 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 52.4%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս երկու ամիսների արդյունքներով պետական բյուջեի ծախսերի 35.3%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.6 մլրդ դրամ` 56.9%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 0.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մասնավորապես` նշված գումարից 31 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 7.6 մլրդ դրամ` նպաստները: