Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13,7%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 594.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ
31/01/2011 16:31
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13,7%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 594.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2010 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.7%-ով կամ 79.4 մլրդ դրամով, ընդ որում ՀՀ պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.7%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 594.1 մլրդ դրամ և ապահովել տարեկան ծրագրի 99.8%-ը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 13.7%-ով կամ 71.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի մուտքերի աճով: Հարկերի և տուրքերի 50.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 301.7 մլրդ դրամ և 18.7%-ով կամ 47.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 186 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 115.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 8.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 48.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 33.5 մլրդ դրամ, որից 14.3 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 13.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: 

Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 14.7 մլրդ դրամ, որից 8.3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի, 6.4 մլրդ դրամը` ոգելից խմիչքների օտարումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 12.6% ով կամ 5.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի մուտքերի 17.4% աճով: 

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 77.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.7%-ով կամ 3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսավարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 73.9 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 22.8%-ով կամ 13.7 մլրդ դրամով: <br />Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 29.4 մլրդ դրամ` 16.9%-ով կամ 4.3 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 20 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 96.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 5.3%-ով կամ 1 մլրդ դրամով: 

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 22 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.7%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.7%-ով կամ 1.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր ռեժիմի անցնելու հանգամանքով: 

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 9.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 48.7%-ով կամ 3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև ամրակայված աղբյուրներից և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով: 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 105.3 մլրդ դրամ` 100.1%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 2.4%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12