Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ. 2011Թ.-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼՈՒ Է 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱԴԱՄԱՆԴԻ ՀՈՒՄՔ
27/04/2011 11:03
Կիսվել

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ. 2011Թ.-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼՈՒ Է 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱԴԱՄԱՆԴԻ ՀՈՒՄՔ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Յուրի Օկոյոմովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ընկերության միասնական իրացման կազմակերպության (ЕСО АЛРОСА) գլխավոր տնօրեն Եվգենի Սմագինը և «Բրիլիանտի ԱԼՌՈՍԱ» (“Бриллианты АЛРОСА”) ընկերության գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ Նիկոլայ Կովալյովը:

Ապրիլի 26-ին, «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակության և Հայաստանի ակնագործությոն ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Կլոր սեղան», որի ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ հանդիպման նպատակն է` ճշգրտել համագործակցության հետագա ծրագրերը: Նախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության դիրքորոշումը, որն, իր խոսքերով, հստակ է և պարզ, այն է. Հայաստանի ընկերությունների և «ԱԼՌՈՍԱ» ընկերության միջև ուղիղ կապի հաստատում, հարաբերությունների թափանցիկության և փոխշահավետ համագործակցության ապահովում: Նա հույս հայտնեց, որ «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակության այցը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ակնագործության ոլորտի ընկերությունների հետ գործընկերային կապերի վրա:

Նախարարը նշեց, որ, ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելով, Հայաստանի գործարար համայնքը վերականգնում է իր բնականոն գործունեությունը: Այդպիսի միտում է նկատվում նաև ակնագործական ընկերությունների շրջանում, ինչին էապես նպաստում է «ԱԼՌՈՍԱ» ընկերության կողմից ադամանդի հումքի մատակարարման վերականգնումը: (Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, 2011 թվականին հայկական ընկերություններին մատակարարվելու է 30 մլն ԱՄՆ դոլարի ադամանդի հումք: 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով, «ԱԼՌՈՍԱ» ընկերության կողմից մատակարարված ադամանդի հումքից ոլորտի ձեռնարկություններն արտահանել են շուրջ 6 մլն 849 հազ. ԱՄՆ դոլարի արտադրանք):

Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ ցանկություն կա վերականգնելու Հայաստանում ակնագործության ոլորտի նախկին հաջողությունները, և էկոնոմիկայի նախարարությունը շահագրգռված է Հայաստանի հնարավորին չափ շատ ընկերություններին ադամանդի հումք մատակարարելու հարցում, ինչը կնպաստի աշխատատեղերի և արտահանման ծավալների ավելացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ անմիջական շփումները, առկա խնդիրների միասնական քննարկումը, ինչպես նաև տեղում ծանոթությունը ակնագործական ձեռնարկությունների գործունեությանը կնպաստեն փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելուն:

«ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Յուրի Օկոյոմովը ողջունեց Հայաստանի կառավարության` բոլոր ընկերությունների հետ աշխատելու դիրքորոշումը: Նա նշեց, որ իրենց համար կարևոր նախապայման է աշխատել կայուն շուկայում և խոստացավ, որ «ԱԼՌՈՍԱ»-ն կուսումնասիրի հայաստանյան ընկերությունների շրջանակի ընդլայնման հնարավորությունները: Յուրի Օկոյոմովի խոսքերով, նախորդ տարի կողմերը ծավալուն նախապատրաստական աշխատանք են կատարել համագործակցության հեռանկարները հստակեցնելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ 2011 թվականին մատակարարվող հումքի տեսականին որոշակիորեն բարելավվել է: Յուրի Օկոյոմովը նույնպես հույս հայտնեց, որ իր ղեկավարած պատվիրակության այցն օգտակար կլինի հետագա համագործակցությունը ճիշտ կազմակերպելու տեսակետից:

Հանդիպմանը ներկա ակնագործական ընկերությունների ներկայացուցիչները ծանոթացրեցին իրենց ձեռնարկությունների գործունեությանը և վստահեցրեցին, որ ունեն բավարար ներուժ` հումքի առկայության դեպքում ավելացնելու արտադրության ծավալները:

Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու և զարգացնելու համագործակցությունը:

«ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստանում գործող ակնագործական ընկերություններ, որոնք շահագրգռված են «ԱԼՌՈՍԱ» ընկերության ադամանդի հումքի ձեռքբերմամբ:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85