Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 178.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 181.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ
29/04/2011 12:40
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 178.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 181.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարաակծ տվյալների համաձայն` պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 14.8 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.8%-ով (16.6 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 11.1% ով (1.1 մլրդ դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 141.4 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 795.6 մլն դրամի դիմաց:

2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 181.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 85.8% ը: Ծրագրից շեղումը հիմնականում արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով: Մասնավորապես` 166.9 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 14.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:  2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.6% ով կամ 11.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների, նպաստների, կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12