Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
2010Թ.-իՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ՈՒՂՂՎԵԼ Է 97.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ
17/05/2011 11:39
Կիսվել

2010Թ.-իՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ՈՒՂՂՎԵԼ Է 97.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Ազգային ժողովը երեկ` մայիսի 16-ին, շարունակեց «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ»  հաշվետվության քննարկումը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը, ՀՀ ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը եւ ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեցին հաշվետու տարում նշված ոլորտներին հատկացված ֆինանսական ցուցանիշները եւ դրանց ծախսման ուղղությունները, իրականացված ծրագրերը:

Ոլորտների պատասխանատուները տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարությունը  հատկացրել է ծրագրված  ֆինանսավորումը, նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ` բացառությամբ 1-2 ծրագրերի:

Այսպես` 2010 թվականին կրթության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 97.8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 98.2% կատարողական: Հաշվետու տարում կրթության ծախսերից 21.8 մլրդ դրամն ուղղվել է տարրական ընդհանուր կրթության, 47.3 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծրագրերին` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հատուկ կրթության ծախսերը կատարվել են 99.9%` կազմելով շուրջ 2.5 մլրդ դրամ: 2010 թվականին նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմել են շուրջ 4.7 մլրդ դրամ կամ նախատեսված հատկացումների 99.7%-ը:

Միևնույն ժամանակ, 2010 թվականին ՀՀ պետական բյուջեից շուրջ 7.5 մլրդ դրամ տրամադրվել է բարձրագույն կրթության բնագավառին, որից շուրջ 6.9 մլրդ դրամը բարձրագույն մասնագիտական կրթության ծախսերն են, 584.9 մլն դրամը` հետբուհական մասնագիտական կրթության ծախսերը: Բարձրագույն կրթության ծախսերի տարեկան ծրագիրն ապահովվել է 99.9%-ով: Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծախսերը կազմել են շուրջ 27.1 մլն դրամ, որոնք կատարվել են նախատեսված ամբողջ ծավալով: Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծախսերը կազմել են 3.2 մլրդ դրամ` 99.1%-ով ապահովելով ծրագրային ցուցանիշը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են 117 կրթական օբյեկտներ (Երեւանում` 27, մարզերում` 90):

Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող կրթական հաստատությունների վերականգնման ծրագրի գծով ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 1.7 մլրդ դրամ` որն օգտագործվել է նախատեսված ամբողջ ծավալով:

Հաշվետու տարում պետական բյուջեից 9.4 մլրդ դրամ տրամադրվել է մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորմանը` կազմելով ծրագրվածի 100.4%-ը:

2010 թվականին թանգարանների եւ ցուցասրահների դասի ծրագրերին պետական բյուջեից տրամադրվել է 1.6 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսվածի 103.4%-ը:

2010 թվականին ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների ծախսերը կազմել են 4.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը: Հաշվետու տարում հեռուստառադիոհաղորդումների գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են 3.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը:

Նշենք նաև, որ 232.2 մլն դրամ է տրամադրվել երիտասարդական ծրագրերի դասին, որոնք ընդհանուր առմամբ կատարվել են 96.5%-ով:

AMP
13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21