ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
2010 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 578 հազար համակարգիչ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: Նշենք, որ 2009 թվականի այս նույն ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել էր 960 հազար համակարգիչ: 2010 թվականի 12 ամիսների կտրվածքով Հայաստան ներմուծված համակարգիչների և դրանց բլոկների մասքային արժեքը կազմել է շուրջ 47.7 մլն դոլար: