25/02/2011 15:34
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «GIFFORD» ԱՄԵՆԱՄՅԱ ԽՈՇՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Ս.թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի կունենա «Gulffood» Պարսից ծոցի երկրների ամենամյա սննդարդյունաբերության խոշոր ցուցահանդես: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալության Հասարակայնության հետ կապերի բաժնից` Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է միասնական տաղավարով: Մասնակցում են հայկական 7 ընկերություններ հետևյալ ոլորտներում` թթվածնով հարստացված աղբյուրի ջրի արտադրություն, մրգերի և պահածոների արտադրություն, սև սուրճի վերամշակում, բնական հյութերի արտադրություն, տարաների և շշերի արտադրություն, տարաների և շշերի կափարիչների արտադրություն:
«GulfFood» ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու Պարսից ծոցի երկրների շուկայի ներկայիս պահանջարկը, ներկայացնելու սեփական արտադրանքը, ընդլայնելու արտադրությունը և մեծացնելու արտահանման ծավալները:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
