ՀՀ ԱՎԾ – ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41,1%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 41,1% և կազմել 408,9 մլն դոլար, ընդ որում ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը կրճատվել է 44,4%-ով և կազմել 117,7 մլն դոլար (կամ արտահանման ընդհանուր ծավալի 28,8%-ը), իսկ Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալը կրճատվել է 52,9%-ով և կազմել 186,0 մլն դոլար (կամ արտահանման ընդհանուր ծավալի 45,5%-ը):
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,5%-ը բաժին է ընկնում Գերմանիային, 14,6%-ը` Ռուսաստանի Դաշնությանը, 10,3%-ը` Միացյալ Նահանգներին, 9,4%-ը` Վրաստանին: