ՀՀ ԱՎԾ – ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 41,1%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալը կրճատվել է 41,1%-ով և կազմել 408,9 մլն դոլար (146,0 մլրդ դրամ), ընդ որում օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ արտահանման ծավալը կրճատվել է 19,9%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում արտահանման ծավալների առավել մեծ անկում տարեկան կտրվածքով գրանցվել է հունվար-մայիս ամիսների ընթացքում, երբ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը կրճատվել էր 47,8%-ով: