Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ
21/04/2011 17:42
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի ձևավորմանն անցնելը վարչապետը քննարկման առարկա է դարձրել վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ կառավարությունն իբր փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Ոլորտի պատասխանատու, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարզաբանումները լսելուց հետո Տիգրան Սարգսյանը եզրափակել է. «Այսպիսով, մենք արձանագրում ենք, որ կառավարությունը չի փորձում լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում, այլ հակառակը` վերջին երեք տարիների օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև կառավարության որոշումները հստակ ցույց են տալիս, որ մենք էապես ընդլայնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ավելին, վերացնում ենք այն խոչընդոտները, որոնք առկա են, վերացնում ենք պետական կառույցների միջամտությունը` եթե կան գործառույթներ, որ ՏԻՄ-երը կարող են ինքնուրույնաբար իրականացնել։ Մասնավորապես, օրինակ բերվեց արոտավայրերի օգտագործման գործընթացում պետական կառավարման բոլոր մարմիններին այդ գործընթացից մեկուսացնելը, ինչի շնորհիվ գյուղացին այսօր հնարավորություն ունի ուղղակիորեն պայմանագիր կնքել տեղական ինքնակառավարման մարմնի հետ և օգտագործել արոտավայրերը։ Օրենսդրական փոփոխությունները ևս հստակ այս ուղղությունն են ցույց տալիս։ Սա կարևոր էր, հարգելի գործընկերներ, որովհետև եթե հրապարակային քննադատություն է հնչում, ապա մենք պարտավոր ենք նաև հրապարակային պատասխանել, թե մեր քաղաքական դիրքորոշումը որն է և ինչ քաղաքականություն ենք իրականացնում»։
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98