Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
05/08/2011 10:55
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Երեկ` օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։  Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր երկու որոշումներով վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում` նախկին որոշումներից երկուսում, ինչը միտված է սերմացուի բաշխման արդյունավետ մեխանիզմների ստեղծման միջոցով ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման արդյունավետության մեծացմանը։

«Այս որոշումների ընդունմամբ մենք սերմնաբուծության զարգացման նպատակով աննախադեպ միջոցառում ենք իրականացնում, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Մեր թիրախային ցուցանիշն է` տարեկան հասնել մինչև 27-30 հազար տոննա էլիտար, առաջին վերարտադրության սերմի արտադրության, և դրա համար պետությունն աննախադեպ մեծ գումարներ է հատկացնում։ Մեր 15 սերմնաբուծական ընկերություններից մենք այս տարի պատրաստ ենք շուրջ 800 տոննա սերմ ձեռք բերել։ Հասկանալի է, որ պետության այսպիսի մեծածավալ ներարկումներն էապես փոխելու են սերմնաբուծության վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, ծրագիրն ունի նաև սոցիալական բովանդակություն, քանի որ մենք արդեն առաջին վերարտադրության սերմերը մարզպետների միջոցով տրամադրում ենք մինչև 3 հեկտար հողատարածություն ունեցող տնտեսություններին և դրանով իսկ բարձրացնում սերմերի որակը։ Եթե մենք 15 հազար տնտեսության մատակարարել ենք գարու բարձրորակ սերմացու, ապա այս աշնանացանի ժամանակ նույն եղանակով սերմեր կմատակարարենք նաև փոքր տնտեսություններին, և այդ ծավալները կլինեն շուրջ 2 անգամ ավելի շատ։ Այս փուլում մենք սերմացուն փոքր ֆերմերներին տրամադրելու ենք անվճար` ակնկալիքով, որ նրանք բերքից մեզ կհատուցեն այդ սերմացուն։ Ըստ պայմանավորվածության գինը կլինի 80 դրամ 1 կգ-ի համար»։

Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի բնորոշմամբ, կառավարության  նպատակն է սերմնաբուծության ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել` բարձրացնելով սերմերի որակը:

Իր նիստում կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր առանց ԱԱՀ-ի հաշվարկման ու գանձման Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգին` ներառելով փափուկ ցորեն և մեսլին սերմացու, եգիպտացորենի սերմացու, յուղատու բույսերի սերմեր և պտուղներ։ Որոշման ընդունումը կնպաստի սերմնաբուծության զարգացմանը և բուսաբուծության արդյունավետության բարձրացմանը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69