ՀՀ ԱՎԾ – ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 27%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներմուծման ծավալը կրճատվել է 27%-ով և կազմել 1951.3 մլն դոլար (691.2 մլրդ դրամ), ընդ որում օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ներմուծման ծավալն աճել է 2.5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է ներմուծման ծավալների շարունակական անկում, իսկ ամառային ամիսների ընթացքում ներմուծման ծավալները ապահովել են որոշակի աճ: