Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԿԲ –  ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՎԱԶԵԼ Է
23/03/2011 12:30
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՎԱԶԵԼ Է

Հանրապետությունում սպառողների վստահության ինդեքսը 2011թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել  է` կազմելով  99.0%: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նշենք, որ սպառողների վստահության ինդեքսը հաշվարկվում է ՀՀ ԿԲ կողմից: Այն ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը կրում են որակական բնույթ և ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: 

ՀՀ ԿԲ տեղեկացմամբ` հաշվետու եռամսյակում ՀՀ-ում  ընթացիկ պայմանների ինդեքսը նվազել է 92.0%-ով, իսկ ապագա պայմանների ինդեքսն աճել է 103.9%-ով: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսի մեջ աճ է նկատվել միայն ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ եկամուտների մակարդակի փոփոխության հաշվեկշռի գծով (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ինդեքսը` 104.6%), բայց հաշվեկշիռը շարունակում է մնալ միջինից ցածր մակարդակի վրա` 34.7: Ենթաինդեքսի մեջ ներառված մնացած հարցերի հաշվեկշիռները նվազել են: Շարունակում է նվազել ներկա տնտեսական վիճակը դրական գնահատողների տեսակարար կշիռը. այս եռամսյակ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հաշվեկշիռը նվազել է 19.2%-ով:

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ապագա պայմանների ինդեքսի բոլոր հարցերի հաշվեկշիռներն աճել են և գտնվում են կայուն վիճակը բնութագրող մակարդակում: Հատկապես մեծ աճ է գրանցվել հաջորդ եռամսյակում ընթացիկի համեմատ եկամուտների մակարդակի փոփոխությունը բնութագրող ենթաինդեքսի գծով` 110.3%:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունվում է  հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստացվում են վերջնական ինդեքսները:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85