ՀՀ ԱՎԾ – ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայատանի աշխատանքի շուկայում աշխատուժի համախառն առաջարկը կազմել է 101,0 հազար մարդ, ընդ որում աշխատանք փնտրողնրի ընդհանուր կազմում երիտասարդների թիվը կազմել է շուրջ 21% կամ 21,7 հազար մարդ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում աշխատանք փնտրողների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Լոռու մարզում` 14.1 հազար մարդ, և Շիրակի մարզում` 14.7 հազար մարդ: Նույն ժամանակահատվածում աշխատանք փնտրողների թիվը Երևանում կազմել է 27.0 հազար մարդ, ընդ որում աշխատանք փնտրող երիտասարդների թիվը կազմել է 4.1 հազար: