30/03/2011 17:36
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՈՏ 2,5 ՏՈՆՆԱ ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Բավրայի մաքսակետում ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ և բանջարեղեն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` մաքսակետում վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Վրաստանից մուտք գործած "MERCEDES" մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի Մամուկա Մելիքիձեն հայտնել էր, թե իբր մեքենան դատարկ է հատել սահմանը: Ավտոմեքենայի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ թափքում առկա է թաքստոց, որտեղ էլ հայտնաբերվել են ապօրինի ներմուծված արևադարձային մրգերն ու բանջարեղենը: Ի դեպ, շուրջ մեկ տարվա ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման 170 դեպք, ինչի արդյունքում պետական բյուջե է գանձվել ավելի քան 280 մլն դրամ:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
