ՀՀ ԱՎԾ – ՕԳՈՍՏՈՍԻՆ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 0.5%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.5% և 4.7% գնաճը: 2009թ. օգոստոսին 2008թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 17.2% և 31.2%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 19.1% և 0.8% գնաճ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.8% գնաճ, իսկ մյուս 4-ում` 0.4-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով: