Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.4%-ՈՎ
01/06/2011 11:15
Կիսվել

ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.4%-ՈՎ

2011 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ ՀՀ սպառողական շուկայում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ, սակայն անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում որոշ ապրանքատեսակների գներն ունեցել են աճման, իսկ որոշ ապրանքատեսակների գներ` նվազման միտում:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է 0.1-1.3% գնաճ, 3-ում` 2.1-0.2% գնանկում, իսկ մյուս 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 

2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 7.8%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. մայիսին ապրիլի համեմատ շաքարավազի գինն աճել է 0.4-3.7%-ով, ընդ որում միայն մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է  0.7%-ով: 

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ.  մայիսին 2010թ. մայիսի համեմատ գրանցվել է 17.6%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 1.1%  գնաճ:  

Մրգի ապրանքախմբում 2011թ. մայիսին  2010թ. մայիսի համեմատ արձանագրվել է 19.9%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 0.8% գնաճ: 

Մսամթերքի ապրանքախմբում անցյալ ամիս 2010թ. մայիսի համեմատ գրանցվել է 9.0%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ`0.5%  գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խոզի մսի 3.7%  թանկացումով: 

Կաթնամթերքի ապրանքախմբում  2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ գրանցվել է 22.4%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 0.5% գնաճ: Վերջինս իր հերթին մեծապես պայմանավորվել է մածունի` 0.6%, թթվասերի 0.6%, կաթնաշոռի 0.6%, «Չանախ», «Լոռի» և  «Չեդեր» պանիրների` համապատասխանաբար  1.1%, 1.1%  և 1.7%  գնաճով:

Մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի և հրուշակեղենի` համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: 

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ արձանագրվել է 35.4%  գնաճ, իսկ 2011թ. ապրիլի համեմատ` 2.1%  գնանկում:
  
2011թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 0.2%,  այլ մթերքի 0.2%  գնանկում,  իսկ հացամթերքի,  ոչ ոգելից խմիչքի, ձվի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85