ՀՀ ԱՎԾ – ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 3.4 %-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2008 թվականի հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել է 3.4 %-ով և կազմել 5630.5 հազար տոննա:
Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 6.4%-ով և կազմել 1657.8 հազար տոննա, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.9%-ով և կազմել 3213.8 հազար տոննա, իսկ օդային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 18.8%-ով և կազմել 5.6 հազար տոննա: