ՀՀ ԱՎԾ – ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՃԵԼ Է 12,3%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12,3%-ով և կազմել 99 061 դրամ, ընդ որում միայն օգոստոս ամսվա ընթացքում հուլիս ամսվա համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կրճատվել է 7,0%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի շարունակական աճ: