21/02/2011 16:00
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 104 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի առաջին ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 4,5%-ով և կազմել 104,0 հազար դրամ: Միևնույն ժամանակ, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխություն գրեթե չի գրանցվել (81 հազար դրամ), իսկ ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,6%-ով և կազմել 131,4 հազար դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն, հունվարին դեկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 24,9%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
