Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
18/01/2010 10:48
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ մարզերում և ք. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8,7%-ով և կազմել 102 511 դրամ, ընդ որում միջին ամսական անվանական աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Երևանում: Հաշվետու ամսվա տվյալներով մայրաքաղաքի բնակիչների միջին ամսական անվանական աշխատավարձը  մեկ տարվա ընթացքում  աճել է 8,0%-ով և կազմել 113 900 դրամ, որը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազացում է 3,8 անգամ:

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ ՀՀ մարզերից ապահովել է Սյունիքի մարզը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6,9%-ով և կազմել 112 418 դրամ: Այս ցուցանիշը ահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցում է շուրջ 3,7 անգամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Տավուշի մարզում: Այստեղ հոկտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10,3%-ով և կազմել 78 542 դրամ: 

Արագածոտնի մարզում 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 78 872 դրամ, Արարատում` 82 755 դրամ, Արմավիրի մարզում` 93 935 դրամ, Գեղարքունիքում` 84 284 դրամ, Լոռու մարզում` 80 283 դրամ, Կոտայքի մարզում` 91 891 դրամ, Շիրակում` 79 283 դրամ, Վայոց Ձորում` 81 246 դրամ:

Նշենք նաև, որ միջին ամսական անվանական աշխատավարձի աճ տարեկան կտրվածքով գրանցվել է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր տաս մարզերում:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6