ՀՀ-ՈՒՄ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների` հիմնական արտադրատեսակների թողարկման ցուցանիշները:
Ներկայացված տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալներն աճել են 2%-ով և կազմել 32947.1 հազար լիտր:
Հանքային ջրերի արտադրության ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 17.6%-ով և կազմել 25953.3 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 40%-ով և կազմել 10530.2 հազար լիտր: