08/02/2011 10:56
ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 50%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները: Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն, հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 134.0 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2009 թվականի համեմատությամբ աճել է 27.6%-ով:
Միևնույն ժամանակ, 2010 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 158.8 մլն դոլար արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված այլ իրեր: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 48.0%-ով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
10:50 22/10/26
10:30 22/10/26
