10/02/2011 12:46
2010Թ.-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 371 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ոմ գրանցվել է 2626 իրավաբանական անձ, որոնցից 371-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 32174.99 մլն դրամ, ընդ որում միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 1554.03 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 127 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 244 ընկերություն:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
