10/02/2011 17:07
ՀՀ ԱՎԾ – 2010Թ.-ԻՆ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է 602 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ԵՎ 2020 ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի ընթացքում ՀՀ-ում հաշվառված առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3,3%-ով: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է գրանցված 62 830 իրավաբանական անձ և 84 139 անհատ ձեռնարկատեր: Նշենք, որ անհատ ձեռնարկատերերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նույնպես աճել է` շուրջ 12%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, նախորդ մեկ տարվա ընթացքում հանրապետությունում լուծարվել է 602 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 2020 անհատ ձեռնակատեր:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
