Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 7,7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
21/02/2011 14:57
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 7,7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի հունվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակտրոտնտեսական ցուցանիշները: Հատկանշական է, որ ազգային վիճակագրական ծառայություները ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանությունից անցում է կատարել տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկմանը: Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, տնտեսական  ակտիվության  ցուցանիշը հաշվարկվում  է  տնտեսական  գործունեության  տեսակների թողարկման  ծավալների,  ոչ  թե ավելացված  արժեքների ծավալների  հիման  վրա  և  չի  ներառում  արտադրանքի  զուտ հարկերը  և  ֆինանսական  միջնորդության  անուղղակիորեն չափվող  ծառայությունները:

Եվ այսպես, հրապարակված վիճակագրության համաձայն,  այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով: Միևնույն ժամանակ, հունվարին դեկտեմբեր ամսվա համեմատությամբ ցուցանիշը գրանցել է 51,6% անկում:

Նշենք նաև, որ հունվարին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 5,7% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով  արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 63316.8 մլն դրամ: Ցուցանիշը հունվարին դեկտեմբերի համեմատությամբ կրճատվել է 29,2%-ով:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36