Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԱՅԻՍԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.2%-ՈՎ, ԻՍԿ ՀՀ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ` 0.1%-ՈՎ
24/06/2011 12:10
Կիսվել

ՄԱՅԻՍԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.2%-ՈՎ, ԻՍԿ ՀՀ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ` 0.1%-ՈՎ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տվյալների` 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.9%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ աճել` 30.4%-ով: Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան  բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության համաձայն` Երևան  քաղաքում 2011թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` 1քմ  մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0.2%-ով և կազմել 257 500 դրամ: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ մայրաքաղաքում գրանցվել է 1քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների անկում` շուրջ 8%-ով:

2011թ. մայիսին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 315 բնակարաններ, որոնց քանակը, 2011թ. ապրիլի համեմատ,  աճել է 1.3%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 14.1%-ով: 2011թ. մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը,  վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության համաձայն` մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան  բնակելի շենքերի բնակարանների` 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2011թ. ապրիլի համեմատ, աճել են 0.1%-ով:

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` 1քմ  մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 2011թ. մայիս ամսվա արդյունքներով Աշտարակում կազմել է 129 700 դրամ, Արտաշատում` 98 400 դրամ, Վաղարշապատում` 140 800 դրամ, Սևանում`  91 990 դրամ, Վանաձորում` 90 300 դրամ, Աբովյանում` 138 200 դրամ, Գյումրիում` 105 700 դրամ, Գորիսում` 126 000 դրամ, Եղեգնաձորում` 108 000 դրամ, Դիլիջանում` 106 400 դրամ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12