Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
2010Թ.-ԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41.1%-ՈՎ
31/03/2011 16:21
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41.1%-ՈՎ

ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2010թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1505.7 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 41.1%-ով, ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 693.4 մլն.  դոլար  (նվազել է 23.5%-ով),  այլ ներդրումներինը` 811.9  մլն. դոլար (նվազել է շուրջ 2 անգամ), պորտֆելային ներդրումներինը` 0.4 մլն. դոլար (նվազել է 96.4%-ով): Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից`  2010թ.  ընթացքում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից,  ներդրումների տեսքով, հանրապետությունից ֆինանսական միջոցների արտահոսքը  (առանց վճարված տոկոսների, դիվիդենտների և վարկերի մարումների) կազմել է 94.4 մլն. դոլար: 
Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալների` 2010թ.  հունվար-դեկտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 702.7 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 24.9%-ով: Նշենք նաև, որ այս նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 483.0 մլն.դոլար: Ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 34.0%-ով:  
2010թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 31.60%-ը, իսկ ուղղակի ներդրումների 39.47%-ն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ: Միևնույն ժամանակ. ուղղակի ներդրումների  21.07 %-ն իրականացվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման,  իսկ 7.84%-ը` ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով ոլորտներում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37