ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 2.2%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010 թվականի հունվարին հանրապետությունում ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 47830.0 մլն դրամ, որը 2009 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 2.2%-ով:
Հաշվետու ամսվա արդյունքներով հանրապետությունում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալում տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների տեսկարար կշիռը կազմել է 30,2% (14446.1 մլն դրամ), ֆինանսական և ապահովագրական ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 20,0% (9547.7 մլն դրամ), իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 22,4% (10698.5 մլն դրամ):