ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 64,3% ԱՆԿՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի առաջին ամսվա կտրվածքով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հունվար ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները գրեթե չեն փոփոխվել` կազմելով 100025.3 մլն դրամ: Միևնույն ժամանակ, հունվարին դեկտեմբեր ամսվա «տոնականե առևտրի համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառության ծավալները նվազել են 64,3%-ով:
Նշենք նաև, որ նախորդ ամսվա արդյունքներով ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 24,3%-ով և կազմել 62839.6 մլն դրամ: