Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ԿԱԶՄՈՒՄ Է 94.1%
29/03/2011 13:42
Կիսվել

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ԿԱԶՄՈՒՄ Է 94.1%

2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 8 ներդրումային ընկերություն: Ներդրումային ծառայություն մատուցող ընկերություններից յոթը կարող են իրենց կամ հաճախորդի անունից և իրենց կամ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքներ իրականացնել և հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականներ ընդունել ու հաղորդել, հինգը կարող են նաև արժեթղթերով ներդրումների հետ կապված խորհրդատվություն տրամադրել, վեցը` իրականացնել արժեթղթերի տեղաբաշխման գործունեություն և երեքը` արժեթղթերի փաթեթի կառավարում:

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով` 31.12.2010թ. դրությամբ ներդրումային ընկերությունների ընդհանուր ակտիվները կազմել են 19.6 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15%-ով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակի համեմատ աճել է 9%-ով` կազմելով 3.2 մլրդ դրամ: 2010 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված արժեթղթերի առուվաճառքի գործառնությունների ծավալը երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 26%-ով` կազմելով 102.3 մլրդ դրամ: Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է մոտ երեք անգամ և կազմել 4.0 մլրդ դրամ: Բաժնետոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը նվազել է 32%-ով` կազմելով 2.0 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 25%-ով և կազմել է 96.2 մլրդ դրամ: 2010թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով` ՀՀ արժեթղթերի շուկայի շրջանառության մեջ գերակշռել են պետական պարտատոմսերով գործառնությունները, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 94.1%: Կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով իրականացված գործառնությունների տեսակարար կշիռներն ընդհանուր շրջանառության մեջ կազմել են համապատասխանաբար 3.9% և 2.0%: 

Ներդրումային գործառնությունների շրջանակներում իրականացված գործառնությունների մեջ 89%-ը կազմել են ներդրումային ծառայություններ մատուցող առևտրային բանկերի կողմից իրականացված գործառնությունները, 11%-ը` ներդրումային ընկերությունների կողմից իրականացված գործառնությունները:

2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող թողարկողների թիվը կազմել է 1571 ընկերություն, իսկ ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների արժեթղթերի սեփականատերերի թիվը կազմել է 111676 մարդ: 

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ  կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված են եղել 15 թողարկողների 19 արժեթղթեր, այդ թվում` 12 բաժնետոմս (11 թողարկողի) և 7 պարտատոմս (5 թողարկողի): Թողարկողներից 4-ը բանկ են: Ընդ որում, բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, իսկ պարտատոմսերի ծավալը` 4.4 մլրդ դրամ: Թողարկողներից մեկը հաշվետու է ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ պարտատոմսերի գծով:  Թողարկված պարտքային արժեթղթերի 13%-ը բաժին է ընկել առևտրային բանկերին, իսկ վերջիններիս մասնակցությունը բաժնային արժեթղթերում կազմել է 38%: Բաժնետոմսերի վերոնշյալ 11 հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի քանակը 31.12.2010 թ. դրությամբ կազմել է 21.4 հազար հատ, ընդ որում` բաժնետերերի ընդհանուր քանակը 7381 է, որից 78- ոչ ռեզիդենտ բաժնետերեր են, իսկ 35-ը` թողարկման ծավալի 5%-ը գերազանցող բաժնետերեր:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37