Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 17 ԲԱՆԿ
28/07/2010 10:06
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 17 ԲԱՆԿ

Հրապարակվել է 2010 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, հաշվետու այս վեց ամիսների ընթացքում պետական բյուջե վճարելով 1 677,4 մլն դրամ,  ՀՀ-ում գործող բանկերի շարքում ճանաչվել է ամենախոշոր հարկատու բանկը և զբաղեցնում է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 18-րդ հորիզոնականը:
ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «Հայբիզնեսբանկ»-ը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որոնք զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակի համապատասխանաբար 38-րդ, 48-րդ և 50-րդ հորիզոնականները: «Հայբիզնեսբանկ»-ը հաշվետու ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարել 837,2 մլն դրամ, «Ամերիաբանկ»ը` 730,7 մլն դրամ, իսկ «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն` 664,5 մլն դրամ:
ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (547,3 մլն դրամ), «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (543,1 մլն դրամ), «Յունիբանկ» ՓԲԸ-ն (518,2 մլն դրամ): Այս բանկերը զբաղեցնում են համապատասխանաբար 64-րդ, 65-րդ և 70-րդ հորիզոնականները:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արդյունքներով ՀՀ խոշոր հարկ վճարողների ցուցակում «Կոնվերս բանկ»-ը 127-րդն է (280,4 մլն դրամ), «Ինեկոբանկ»-ը` 158-րդը (234,9 մլն դրամ), «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 160-րդն է (230,6 մլն դրամ): «Հայէկոնոմբանկ»-ը, բյուջե վճարելով 213,5 մլն դրամ, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 171-րդ տեղում: «Անելիք բանկ»-ը ՀՀ խոշոր հարկ վճարողների ցուցակում 172-րդն է (213,4 մլն դրամ), «Արմսվիսբանկ»-ը` 175-րդը (198,8 մլն դրամ):
2010 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով «Կասկադ բանկ»-ը ճանաչվել է 232-րդ խոշոր հարկատուն (151,9 մլն դրամ), «Զարգացման հայկական բանկ»-ը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի  244-րդ հորիզոնականը (145,8 մլն դրամ), «Պրոկրեդիտ բանկ»-ը` 250-րդն է (143,1 մլն դրամ), իսկ «Արարատբանկ»-ը` 285-րդը (129,9 մլն դրամ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների ցուցակում հայտնվել է 17 բանկ: 
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2