Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՉ ՄԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ
30/04/2011 11:37
Կիսվել

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՉ ՄԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ

Տնտեսվարողները, որպես կանոն, բողոքարկում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողոցի (ՏՄՊՊՀ) կայացրած որոշումները, այդ իսկ պատճառով այսօր դատական ատյաններում Հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով տասյնակ հայցեր կան: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
 
Այսպես, 2010-ից մինչ այսօր դատարաններում քննարկվել են Հանձնաժողովի 38 որոշումների իրավաչափության հարցը: Տեղեկացնենք, որ նշված դեպքերից և ոչ մեկի մասով Հանձնաժողովը որևէ դատական գործ չի պարտվել: Թվով 14 գործի մասով կայացվել է վճիռ՝ հօգուտ Հանձնաժողովի, մնացած 24 դեպքերում դատական գործընթացը դեռևս շարունակվում է:
 
Այսպիսով, նշված ժամանակահատվածում դատական կարգով քննված բոլոր գործերի դեպքում Հանձնաժողովի կայացրած որոշումները մնացել են անփոփոխ, այսինքն, որևէ անգամ Հանձնաժողովի կայացված որոշումները դատական կարգով անվավեր չեն ճանաչվել:  
 
ՏՄՊՊՀ-ն, անդրադառնալով նաև մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, իբրև «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» նախորդ տարի բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, և դատարանը վճիռ է կայացրել ընկերության օգտին, հավաստիացնում է, որ խոսքը վերաբերում է Հանձնաժողովի այն որոշմանը, ըստ որի ընկերության հանդեպ անբարեխիղճ մրցակցության գործողության (ընկերությունը շուկա էր հանել առանց մակնշման հավկիթներ), և Հանձնաժողովի որոշումը չկատարելու համար կիրառվել էր 5 միլիոն դրամ տուգանք: Նշենք, որ ընկերությունն իսկապես բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, սակայն այդ գործով դատարանը քննարկման առարկա է դարձրել տեխնիկական և ընթացակարգային բնույթի հարցեր, որոնցով ոչ մի կերպ չի հերքվում տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրության խախտումների փաստը: Հանձնաժողովը սահմանված կարգով բողոքարկել է դատարանի վճիռը, ուստի տնտեսվարողի այն հայտարարությունները, որ Հանձնաժողովը դատարանում պարտվել է, անհիմն են, քանի որ դատական գործընթացը դեռևս շարունակվում է: 
 
Հանձնաժողովը հիշեցնում է, որ աշխատում է  բաց և թափանցիկ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ծանոթանալ Հանձնաժողովի բոլոր որոշումներին պաշտոնական կայքում՝ www.competition.am  հասցեով:
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98