ՀՀ ԱՎԾ – ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 507.74 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 507.74 մլն դոլար, որը 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 15.2 մլն դոլարով, ինչը տեղի է ունեցել հիմնականում ապրանքների գծով բացասական մնացորդի նվազման հաշվին:
2009 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 15.7%` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի 12.3%-ի դիմաց: