ՀՀ ԱՎԾ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է 458.3 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. հունվար-հուլիսին, ընթացիկ գներով, կազմել է 707.9 մլրդ դրամ կամ 2013.4 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 124.8 մլրդ դրամ կամ 352.2 մլն դոլար և ներմուծումը` 583.1 մլրդ դրամ կամ 1661.2 մլն դոլար: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 458.3 մլրդ դրամով (1309.0 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 449.5 մլրդ դրամով (1284.8 մլն դոլարով): Ըստ նախնական տվյալների, 2009թ. հունվար-հուլիսին ապրանքների գծով արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմել է 1053.2 մլն դոլար: