ՀՀ ԱՎԾ – ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ 44,8℅-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 2013.4 մլն դոլար, ընդ որում ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 648.1 մլն դոլար, իսկ Եվրամիության անդամ երկրների հետ`621.4 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 352.1 մլն դոլար, ընդ որում ԱՊՀ երկրներ արտահանվել է 105.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, իսկ Եվրամիության երկրներ`157.7 մլն դոլար: Նշենք նաև, որ ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 30℅-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, իսկ 44.8℅-ը` Եվրամիության երկրներին: