ՀՀ ԱՎԾ – ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀՀ-ՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 6.8%
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1179.3 հազար մարդ, ընդ որում զբաղվածների թվականակը կազմել է 1099.4 հազար մարդ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը` 79.9 հազար մարդ: Այսպիսիով, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմել է 6.8%: Նշենք նաև, որ 2008 թվականին գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմել էր 6.3%, իսկ 2007 թվականին` 7.2%: