ՀՀ ԱՎԾ – ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 10.3%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին կիսամյակի տվյալներով պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 10.3%-ով և կազմել 84.1 հազար մարդ, ընդ որում միայն հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 0.2%-ով: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 5.3%-ով և կազմել 78.7 հազար մարդ: Նշենք նաև, որ ամսական կտրվածքով պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավելագույն աճ գրանցվել է մարտին, երբ փետրվար ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել էր 3.9%-ով: