Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԲ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
02/06/2011 10:56
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԲ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` հունիսի 1-ին, ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։  Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (CPS) ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության կողմից ՀԲ-ի օժանդակությամբ 2010թ. սեպտեմբերին Դիլիջանում կազմակերպված համաժողովի ժամանակ արծարծված հարցերին, որոնք վերաբերում էին համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաև Հայաստանում աղքատության նվազեցմանը։

Իր հերթին Ասադ Ալամը նշել է, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ այցելել է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում Գորիսի վերակառուցված, բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով հագեցված բժշկական կենտրոն, ծանոթացել է ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին, եղել է Մեղրիի մաքսատանը: Նա խոսել է նաև Տաթև կատարած իր այցելության մասին, որի շրջանակում ծանոթացել է ՀԲ-ի աջակցությամբ վերակառուցված Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի վիճակին:

Կողմերն անդրադարձել են նաև համատեղ ծրագրերի արդյունավետության և այդ համատեքստում տեխնիկական օժանդակության հարցերին: Քննարկվել են պետական կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները: 

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90