Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԴԱՆԻԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈԿ Է
02/12/2010 15:15
Կիսվել

ԴԱՆԻԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ – ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈԿ Է

Ներկայումս Հայաստանում ապահովագրական շուկան որպես այդպիսին գրեթե բացակայում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական է տվել «Ռոսգոսստրախ» ընկերությունների խնբի նախագահ Դանիլ Խաչատուրովը` նշելով, որ ՀՀ-ում «Ռոսգոսստրախ» ընկերության գործունեության հիմնական նպատակն է ավտոտրանսպորտային  միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգընթաց նպաստել Հայաստանի ապահովագրական շուկայի ձևավորմանը: Դանիլ Խաչատուրովի խոսքերով` պարտադիր ապահովագրման համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում ապահովագրական մշակույթի ձևավորմանն, ինչն իր հերթին կխթանի նաև կամավոր ապահովագրությունը: 

«Հայաստանում այսօր ապահովագրության տեսանկյունից մշակութային շոկ է, որը պետք է հաղթարարել»,- նշել է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խնբի նախագահը` պարզաբանելով ԱՊՊԱ-ի շուրջ հասարակության շրջանում ձևավորված վերաբերմունքը: Դանիլ Խաչատուրովի կանխատեսմամբ` ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում Հայաստանում, ինչպես և բոլոր երկրներում, կաճի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Նշենք, որ 2010 թվականի 9 ամսվա արդյունքներով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հավաքագրել է 1,575 մլն դրամ ապահովագրավճար։ 2009 թվականի 9 ամսվա համեմատ ապահովագրավճարների հավաքագրման աճը կազմել է 216%։ Ընկերությունն այսօր հանդիսանում է առաջատար` ցամաքային տրանսպորտի ապահովագրության, ընդհանուր պատասխանատվության ապահովագրության, ֆինանսական ռիսկերի ապահովագրության գծով։

Ֆիզիկական անձանց ապահովագրության գծով ապահովագրավճարների հավաքագրման աճը կազմել է 1293%` անցյալ տարվա ինը ամիսների համեմատությամբ։ Ապահովագրական հատուցումների ընդհանուր չափը կազմել է ավելի քան 205 մլն դրամ(աճ՝ 380%)։

Ընկերության ապահովագրական պահուստների ծավալը կազմում է 1,107 մլն ՀՀ դրամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01