Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
27/01/2011 15:23
Կիսվել

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագրին։ Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ծրագրով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիայի անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթգծի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերը գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ։ 
Նոր երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն ունի։ 31.2 կմ երկարությամբ երկաթգիծը թույլ կտա միացնել Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան և Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղությունները և դրանով զգալիորեն կրճատել ինչպես միջմարզային, այնպես էլ միջհանրապետական փոխադրումների հեռավորությունն ու արժեքը։ Հետագայում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը մեծ դեր կունենա նաև Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում։
Կառավարությունը ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայության դիմաց իրականացված ծախսի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել է 4022066,0 դրամ։
Իր նիստում կառավարությունը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 8000.0 հազար դրամ` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի սողանքային հատվածի հիմնանորոգման համար երկրաբանահետազոտական աշխատանք ձեռք բերելու նպատակով։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98