
ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎ – ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 2,7 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Այսօր` մայիսի 16-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն նախատեսում է 2009թ. ընթացքում հայկական երկաթուղիների զարգացման նպատակով տրամադրել ավելի քան 2,7 մլրդ ռուբլի: Այս ներդրումներն ուղղված կլինեն տրասպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ու դրանց համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Նշենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100℅ բաժնետեր: Սերգեյ Իվանովը նաև նշել է, որ Ռուսաստանն այսօր հանդիսանում է խոշոր ներդրող Հայաստանում և ռուսական ընկերությունների կողմից ՀՀ-ում կատարված ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,8 մլրդ դոլար: