25/01/2011 15:56
2010Թ.-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 108.8 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի 12 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, հաշվետու տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 6,7%-ով և կազմել 108,8 հազար դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,4%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 6,7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն, դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 26,6%-ով:
Նշենք նաև, որ 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 87807 դրամ, ոչ պետական հատվածում` 135688 դրամ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
