
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ԱՆՑԵԼԵԼ Է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ՓԲԸ
Բիզնես 24 – Այսօր, մայիսի 16-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինը Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընկերության գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան 2005-2009թթ. ընթացքում, ինչպես նաև պարզաբանել 2009թ. նախատեսվող ներդրումային ծրագրերը: Այս հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տրասպորտի եվ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և պաշտոնական այլ հյուրեր: Հանդիպման մանրամասներին «Բիզնես 24»-ը կանդրադառնա մի փոքր ուշ: