28/04/2011 17:16
66 ՄԼՆ ԴՐԱՄ` ՍԵՎԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հանրային լողափերի կազմակերպման համար «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևան համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից կտրամադրվի հողամաս: Ընդ որում, այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 66000.0 հազար դրամ։ Ինչպես այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ կառավարության նիստի շրջանակներում փաստել է ՀՀ վարչապետը` հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։ «Սա այն որոշումն է, որ մենք ընդունեցինք ՀՀ Նախագահի հանձնարարականով, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան հանգստանալ Սևանում և անվճար օգտվել լողափերից։ Մեր հատկացրած գումարով լողափերը կարգի կբերվեն և քաղաքացիների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»։
Նշենք նաև, որ այսօրվա իր նիստում գործադիրն իր որոշմամբ հիմնադրել է նաև Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ, ՀՀ բնապահպանության նախարարությանը լիազորել ՀՀ անունից հանդես գալ հիմնադրամում, նշանակել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։ Իրավական ակտի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24